1998-2007-ին Հայաստանը վերածվել էր հսկայական շինհրապարակի։ Երկրում իսկապես շինարարական բում էր։ Բազմաթիվ խոշորածավալ ներդրումային ծրագրերն այս ոլորտում նաև ամրացնում էին Հայաստանի տնտեսությունը։
Հայաստանում առաջին անգամ իրականացվում էր լայնածավալ քաղաքացիական շինարարություն, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Այսպես, աղետի գոտում կառուցվեցին ու շահագործման հանձնվեցին տասնյակ հազարավոր բնակարաններ։ Հենց այս տարիներին ի հայտ եկան նորակառույցները, որոնց հիմնական նպատակն էր լուծել բնակարանների աճող պահանջարկի խնդիրը։
Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ մարդիկ Հայաստան էին վերադառնում կամ Հայաստանից ընդհանրապես չէին հեռանում՝ բարձր վարձատրության դիմաց շինարարության ոլորտում աշխատելու համար։ Ընդ որում, նոր աշխատատեղեր էին բացվում նաև տեղական շինանյութի արտադրամասերում, որտեղի արտադրանքը, որակապես չզիջելով արտասահմանյանին, նաև արտահանվում էր։
Արդյունքում աճի տարեկան միջին տեմպերը տպավորիչ և առաջանցիկ էին՝ համադրելի պետությունների ցուցանիշների համեմատությամբ։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից: