Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գրառումներից.
«Տուր տգետին աշխարհի ամենալավ գաղափարը՝ նա այն կդարձնի գարշելի ու անընդունելի։ Դրա վառ օրինակը երկխոսության, տարածաշրջանային համագործակցության, հաշտության մասին «Իմ քայլի» ներկայացուցիչների ելույթներն են։ Ինչ-ինչ հրահանգի ենթարկվելով ռազմատենչ բազեներից սրանք հանկարծ խաղաղության աղավնու են վերածվել։ Բայց քանի որ գաղափարն իրենցը չի, խորթ է ու չմարսված՝ մատուցել չեն կարողանում։ Փաշինյանը այն իջեցնում է շրիշակի մակարդակի, իսկ նրան երկրորդող նրա զինվորիկ-պատգամավորներն՝ էլ ավելի ցած։ Արդյունքում մերժելի մի բան է ստացվում»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001011726409/posts/3944927115550974/?d=n