Դավիթ Մանուկյանը գիշերն անցկացրել է՝ օգնելով անտուն մարդկանց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դավիթ Մանուկյանը գիշերն անցկացրել է՝ օգնելով անտուն մարդկանց

Բլոգեր Դավան՝ Դավիթ Մանուկյանը, ընդունել է «Ночлежка» բարեգործական կազմակերպության եւ TikTok-ի առաջարկը ցույց տալ մարդկանց խնդիրները, որոնք մնացել են առանց տան։ Երեկ երեկոյան, անկախ Մոսկվայում սկսված ձնախառն անձեւրից, նա միացել է կամավորներին, որոնք անտուն մարդկանց անվճար ուտելիք ու հագուստ են բաժանել։

Բեռնատարի ճաշացանկում, որում Դավան մի քանի ժամ հերթապահել է, եղել են տաք ապուր, մակարոն, հաց, կարկանդակ, թեյ։ Ակցիայի շնորհիվ մի քանի տասնյակ մարդ իրեն մի փոքր ավելի երջանիկ է զգացել ու տաքացել է։

Ընթացքում արտիստը շփվել է մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները, իմացել, թե ով, ինչպես ու ինչու է հայտնվել փողոցում։ Կամավորները Դավային ներկայացրել են իրենց աշխատանքի նրբությունները։ Նա խոստացել է TikTok-ի իր էջում ներկայացնել տպավորությունները։

Ի դեպ, բլոգերն առաջին անգամ չէ, որ մասնակցում է կարեւոր սոցիալական ակցիայի։ Նախքան այդ նա մայրաքաղաքի մի ամբողջ շրջանի կանանց շնորհավորել է մարտի 8-ի առիթով՝ դրա համար ամբարձիչ մեքենա վարձելով։ Նա բարձրանում էր տարբեր հարկերի մակարդակի եւ կանանց կոնֆետներ ու ծաղիկներ բաժանում։

Ստեղծագործելու ու ամեն հնարավոր նախագծերի համար Դավան հիմա ավելի շատ ժամանակ ունի. ամիսներ առաջ նա բաժանվել է Օլգա Բուզովայից, զույգը միասին է եղել մոտ մեկ տարի։ Արտիստը վերջերս խոստովանել է, որ բացի ամենից՝ սիրելիի համար գումար չի խնայել։ Հիմա առավել խնայողաբար է ապրում եւ ծրագրում է իր համար նոր մեքենա գնել։

news.am