Ավետարանոց համայնքի տարածքից ևս մեկ աճյուն են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Ավետարանոց համայնքի տարածքից ևս մեկ աճյուն են հայտնաբերել

Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն է հայտնաբերվել։ Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը ենթադրաբար քաղաքացիական անձինք են։