Pastinfo.am-ը գրում է. «Սա ավելի շատ ոչ թե ռազմական գործողություն էր հիշեցնում, այլ ցեղասպանություն՝ դիտավորությամբ։ Ամենամեղմ գհնահատականներով միայն այդ գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել։ 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում»։ Քաղաքագետ Գեղամ Նազարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախյան երրորդ պատերազմի ընթացքում «Լելե թեփե»–ի գործողությանը։
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված հետաքննության հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած ջեբրաիլյան կամ Լելե թեփեի գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, և որի հետևանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը։
«Մեր գրոհող զորքը բուն օպերացիայի մասին իմացել է ընթացքի ժամանակ։ Զրահատեղխնիկան երկար ճանապարհ անցնելիս միշտ խնդիրներ է ունենում և այդ վիճակում դու տանես ու 100 կմ մարշ-բրասոկ արած զորքին հրահանգես մի բարդ գործողություն իրականացնել, դա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն»,- ասաց Նազարյանը։
Անմեղսունակություն էր, թե դավաճանություն այդ օպերացիան այդ ձևով իրականացնելը, ցույց կտա դատավարությունը։ Այն, ինչ արձանագրել են «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունով, հասկացել են, որ գործողության ժամանակ սարսափելի երևույթ է եղել։
«Ասում են՝ ինչպես տեղի ունեվցավ 44 օրյա պատերզմի հանգրվանը։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ ելքը վճռվել է հենց այդ օպերացիայի ժամանակ, երբ որ քաղաքական որոշում կայացվեց, որ իրականացվի մի օպերացիա՝ առանց տեղանքը նախապես հետախուզելու, առանց գնահատելու ուժերը՝ թե հարձակվող, թե հետագայում գրաված դիրքերը պաշտպանող լավ փաթեթավորված օպերացիա։ Իրականության մեջ այդ օպերացիան պետք է լիներ, ինչպես պնդում են փորձառու զինվորականները, բայց դա անցկացնելու համար պետք է ունենաս համապատասխան ներուժ, նախապատասրաստություն և ոչ մեկը չի արվել»,- եզրափակեց Նազարյանը։