Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից. «Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին` հրաժարական տալու ժամանակ, արտաբերեց հետևայլ միտքը. խաղաղության և արժանապատիվ հաշտության իշխանությունը պարտություն է կրել (պատերազմի իշխանությունից), բայց դա ժամանակավոր նահանջ է և միևնույնն է խաղաղությունը վաղ թե ուշ հարթելու է իր ճանապարհը ։
Դրանից հետո, “պատերազմի” իշխանությունը 10 տարի շարունակ ապահովեց մեզ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սահմաններում ամենահանգիստ ժամանակահատվածով։ Ավելին, թե՜ Հայաստանի և թե՜ Արցախի տնտեսությունները զարգանում էին երկնիշ թվերով։
2008-ին “խաղաղության” իշխանությունը վերադառնալու փորձ կատարեց, բայց դա իրենց չհաջողվեց։ Դրան հետևեցին համեմատաբար հանգիստ ևս տաս տարին։ Համեմատաբար, քանզի ընթացքում, թուրք-ադրբեջանական օգնությամբ, տարբեր “խաղաղության” ուժեր իշխանությունը զավթելու փորձեր էին կատարում։
2018-ին, հեղաշրջման արդյունքում, իշխանության վերադարձավ “խաղաղության” իշխանությունը։
Թե ինչ եղավ արդյուքնում բոլորս տեսանք` “խաղաղություն” և իհարկե “արժանապատիվ հաշտեցում”։
Սա երբեք չմոռանաք։ Հիշեք, ով էր ձեզ “խաղաղություն” խոստանում ու ինչ բերեց ձեր գլխին։ Ավելին, ձեզ նույն “խաղաղությունն են” խոստանում հենց այսօր։
Ու հենց դուք եք որոշելու պատրա՞ստ եք նոր “խաղաղության” իշխանությանը, թե ոչ…
Հ.Գ. Մարդը խաղաղվում է միայն այն ժամանակ երբ մահանում է։ Միգուցե՞ իրենք ձեր մահն են ուզում։ Մտածեք…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.vardanyan.77/posts/10226289897176332