«Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածը ներքաղաքական մեսիջ չէր․ այն ազդակ էր այն մասին, որ ինքը, ի տարբերություն իր տխրահռչակ հոգեզավակի, Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու մտադրություն չունի». Քրիստինե Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածը ներքաղաքական մեսիջ չէր․ այն ազդակ էր այն մասին, որ ինքը, ի տարբերություն իր տխրահռչակ հոգեզավակի, Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու մտադրություն չունի». Քրիստինե Վարդանյան

Արիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումներից.

«Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյան չէ։ Նա հասկանում է՝տարածաշրջանը և գիտի ում՝ ինչպիսի ազդակ պետք է ուղարկել, ում՝ ինչ ասել։

Նա գիտի, որ տեսանելի ապագայում արևմուտքի ազդեցությունն այս տարածաշրջանում խիստ սահմանափակ է լինելու, գիտի նաև, որ Ռուսաստանի ազդեցությունը հակառակը՝ ուժեղանալու է։

Իմ հասկանալով այսօրվա հոդվածը, հետևաբար, ներքաղաքական մեսիջ չէր։ Այսօրվա հրապարակումը ազդակ էր այն մասին, որ ինքը, ի տարբերություն իր տխրահռչակ հոգեզավակի, Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու մտադրություն չունի։ Մեսիջ էր այն մասին, որ 《ինքն ամենալավն է հասկանում գործընթացները》և կարող է լինել ամենավստահելի գործընկեր։

Իրազեկում էր այն մասին, որ ինքը խնդիր չունի Արցախի ներկա կարգավիճակի, դրա հայկական չլինելու վտանգների հետ։

Յուրահատուկ առևտրի առաջարկ էր եթե կուզեք՝ հրաժարում Արցախի հարցից, իշխանության հավակնելու և իր տեսլականների մնացած մասն իրագործելու համար»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vkristinne/posts/3625583717549984

 



Նման նյութեր