Կնյազ Սարոյանի ֆեյսբուքյան էջից.
«Իրականում հասարակությանը ստերով կառավարելու իշխանության ռեսուրսները բավական թույլ կենսունակություն ունեն արդեն: Դրա գործնական դրսևորումները կան, թեև շատերի համար դեռ տեսանելի չեն:
Ի դեմս հասարակության լայն շերտերի պարարտ հող կա գրագետ, հասցեական և կոնստրուկտիվ բովանդակությամբ քաղաքական պայքար տանելու արդյունքում վերականգնել հասարակության քաղաքական հավասարակշռությունը: Այս ճանապարհին հաջողելու են միայն այն ուժերը, որոնք ունակ կլինեն դինամիկ ու նորարարական պայքար տանել` միաժամանակ պահպանելով քաղաքական տրամաբանությունը:
«Իմ քայլ»-ի պայքարի տրամաբանությունն, ըստ ամենայնի, հակահամակարգային է նորից լինելու, ինչն իրականում ավելի է հեշտացնելու այդ ֆորմատում դրա սնանկությունը ցույց տալը: Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդաբանությամբ ու գործիքակազմով, սա արդեն մասնագիտական կոմպետենցիաների դաշտում է: Ահռելի վակուում կա, որը քաղաքականությամբ լցվելու կարիք ունի»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/4032556510156387