«Պատերազմը չի ավարտվել քանի դեռ թշնամին մեր երկրի ներսում է. մենք դեռ անելիք ունենք». Սուրիկ Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Պատերազմը չի ավարտվել քանի դեռ թշնամին մեր երկրի ներսում է. մենք դեռ անելիք ունենք». Սուրիկ Խաչատրյան

Սուրիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից.

«Քառօրյա պատերազմից անցել է շուրջ 5 տարի

Հայկական կողմի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմը հաղթանակ էր՝ մեր բոլորիս հաղթանակը:

Քառօրյա այդ պատերազմում ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։

Ապրիլյան լայնամաշտաբ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում: Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Հաղթել են Նժդեհն ու Մոնթեն, հաղթել են Ադամն ու Ռոբերտը, հաղթել են Մենուան ու Ալբերտը….

հերոսի մահով ընկած մեր եղբայրներ ու զավակներ՝ դուք 2020 թվականի Սեպտեմբերի 27-ից Նոյեմբերի 10-ը չտեսաք։ Դու՛ք ձեզ հետ հաղթանակած Արցախ տարաք։

Պատերազմը չի ավարտվել քանի դեռ թշնամին մեր երկրի ներսում է: Մենք դեռ անելիք ունենք,ու նոր հաղթանակները առջևում են:

Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքին կյանք տված մեր բոլոր հերոսներին»:

Քառօրյա պատերազմից անցել է շուրջ 5 տարի

Հայկական կողմի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմը հաղթանակ էր՝ մեր բոլորիս…

Posted by Սուրիկ Խաչատրյան on Friday, April 2, 2021



Նման նյութեր