«Երբ մենք հավատացել ենք տարատեսակ թուրքերի քաղաքակիրթ լինելուն և արդյունքում թուլացել ենք, անմիջապես դրա դիմաց մեր արյունով ենք վճարել»․ Արման Աբովյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երբ մենք հավատացել ենք տարատեսակ թուրքերի քաղաքակիրթ լինելուն և արդյունքում թուլացել ենք, անմիջապես դրա դիմաց մեր արյունով ենք վճարել»․ Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.

«Գոյամարտը չի ավարտվել…

Ուղիղ հինգ տարի առաջ, 2016 թվականի ապրիլի 2-ին, թուրքալեզու վայրենի ցեղերը (այսպես կոչված ադրբեջանցիները) կրկին անգամ փորձեցին մեզ ոչնչացնել։

Ապրիլի 2-ից մինչև ապրիլի 5-ը՝ Արցախում ընթանում էին կատաղի մարտեր։ Տասնյակ հազարավոր հայեր, մենք բոլորս, ամեն մեկս մեր դիրքում կռիվ էինք տալիս, հասկանալով, որ եթե նույնիսկ մի փոքր թուլանանք, ապա վերջ՝ մեզ բոլորիս կհոշոտեն ։

Հենց այդ օրերին, ինձ բախտ վիճակվեց կրկին անգամ տեսնել իրական միասնականություն, իրական խիզախություն ու անկոտրուն ոգի, իրական պատրաստակամություն՝ մինջև վերջ կռվելու մարդասպան վայրենիների դեմ։

Հենց այդ օրերը կրկին ապացուցեցին, որ գլոբալ առումով՝ թուրքը մնում է թուրք, ինչ անվանում ուզում ես իրեն կպցրու։

Եկեք այսօր հիշենք բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով փրկեցին մեզ բոլորիս հերթական սպանդից։

Հիշենք՝ Ադամին, Քյարամին, Արմենակին, Սուրենին… հիշենք անխտիր բոլորին։

Հիշենք ու խոնարհվենք իրենց առջև։

Հենց այդ օրերը ևս մեկ անգամ բոլորիս ապացուցեցին, որ չի կարելի հավատալ այն դավաճան ստահակներին, ովքեր կփորձեն մեզ համոզել, որ «ադրբեջանցին և թուրքը լավն են», ժամանակները փոխվել են, պետք է մոռանալ մեր ինքնության մասին, պետք է «խաղաղություն» քարոզել, պետք է սահմանները և ճանապարհները բացել թուրքերի առջև, պետք է վայրենիների հետ լինել «կառուցողական», պետք է մոռանալ Արցախի մասին, պետք է մոռանալ մեր նահատակված եղբայրների սխրանքների մասին, մի խոսքով պետք է մոռանալ այն ատելության մասին, որը մեր հանդեպ ունեն թուրքերը»:

Ժողովուրդ ջան, հանկարծ դրանց չավատաք, հանկարծ կրկին չմոլորվեք։

Հիշե՛ք, երբ մենք հավատացել ենք տարատեսակ թուրքերի քաղաքակիրթ լինելուն և արդյունքում թուլացել ենք, անմիջապես դրա դիմաց մեր արյունով ենք վճարել։

Այսօրվա խորհուրդը մեկն է, բոլոր առումներով, միայն իրատեսական և ԱԴԵԿՎԱՏ իրավիճակի գնահատականը երաշխավորում է հայերի գոյությունը՝ անվտանգ և ապահով երկրում։

Հավերժ Փա՛ռք Հայոց Հերոսներին ։

Աստված բոլոր նահատակների հոգիները լուսավորի»։

Գոյամարտը չի ավարտվել…
Ուղիղ հինգ տարի առաջ, 2016 թվականի ապրիլի 2-ին, թուրքալեզու վայրենի ցեղերը (այսպես կոչված…

Posted by Arman Abovyan on Friday, April 2, 2021



Նման նյութեր