Բաքվում ապաստան ստացած Վահան Մարտիրոսյանը, որը նաև haqqin.az կայքի լրագրող է շարունակում է իր հակահայ գործունեությունը: Ինչպես տեղեկանում ենք վերոնշված կայքից, այսպես կոչված՝ Բաքվի խաղաղության դեկլարացիային նոր գործիչ է միացել: Նա ԱՄՆ-ում բնակվող հայազգի Անահիտ Սինանյանն է: Նա ևս տեսահարցազրույց է ունեցել Վահան Մարտիրոսյանի հետ և հանդես եկել հակահայ հայտարարություններով: Տարածվող լուսանկարներում երևում է նաև այն փաստաթուղը, որը նա ստորագրել է:







