«Եվ, այնուամենայնիվ՝ ձվի մասին… Էս ամենի մասին լուրջ գրելը անլրջություն կլիներ». Արայիկ Մանուկյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եվ, այնուամենայնիվ՝ ձվի մասին… Էս ամենի մասին լուրջ գրելը անլրջություն կլիներ». Արայիկ Մանուկյան

Եվ, այնուամենայնիվ՝ ձվի մասին…

Կառավարությունը, փաստորեն, ձախողեց ձու ունենալու հայ ժողովրդի սահմանադրական իրավունքը ևս։

Լուսանկարում գյուղի խանութի ցուցափեղկ չէ։ Հայաստանի ամենամեծ սուպերմարկետային ցանցի մեգաներից մեկի ցուցափեղկն է՝ ապրիլի 3-ին։

Հարցի այլ կողմն է, թե մենք ինչո՞ւ ենք այն ժողովուրդը, որը մի օր ազգովի ձու է ուտում, մի օր՝ խոզի բուդ, մի օր՝ ճնճղապաշար, կամ՝ բոլորը միասին։ Ինչո՞ւ, եթե ուզում ես, օրինակ, գաթա ուտել, բայց սուպերմարկետը գաթա չի թխել, որովհետև կուլիչ է թխում (չգիտես ինչո՞ւ՝ ուրիշի զատիկի կուլիչը), ու ոչ թե, ասենք, քո զատկական բաղարջը, կաթնահունցը, և դու դատապարտված ես կուլիչ ուտել, որովհետև ազգդ կուլիչ է ուտում, իսկ սուպերմարկետդ կուլիչ է ծախում, մոռանալով, որ ինքը սուպեր է, մեգա է ու նաև կուլիչի չսպասող հաճախորդ ունի և այլն։

Թողնենք նաև, որ տարին հինգ մեռելոց ունենք, անհամար սգո օրեր, հաղթանակի օրերն էլ կրճատում ենք, որովհետև…տգետ ենք։ Սա էլ է հարցի այլ կողմ։

Բայց անժխտելի է, որ ժողովուրդն ունի անսահմանափակ ձու ունենալու և անսահմանափակ ձու ուտելու սահմանադրական իրավունք և կառավարությունը դա չի կարողանում ապահովել։

Իհարկե էկոնոմիկայի նախարարը կարող է ասել, որ, եթե փետրվարը 33 օր ունենար՝ ձուն կլիներ։ Իմքայլական քաղաքականները կարող են ասել, որ վնգստացող հավերը բոյկոտում են իրենց, սաբոտաժ են անում, որ նրանք նախկին են, թաղված են կոռուպցիայի մեջ ու սադրում են պետությանը։ Հավերի դեմ նույնիսկ կարելի է ՀՔԾ-ում քրեական գործ հարուցել։

Հովիկ Աղազարյանն էլ կարող է ասել, որ հավերը հայկական չեն և այլն, բայց դրանից իրերի վիճակը չի փոխվում։

Ձու, սովորական հավի ձու ապահովելու կարողություն անգամ չկա, ու ժողովուրդն էլի պահվում է քարից հաց քամելու մազոխիստական իրավիճակի մեջ։ Ի՞նչ իրավունք ունի ժողովուրդը առանց քարից հաց քամելու ձու ունենալ, ճնճղապաշար ունենալ, խոզի բուդ ունենալ։

Թուրքի փեսան թող բայրաքթար արտադրի, մեր փեսան՝ ջազվե, մենք էլ մնանք սուրբ օրով 21-րդ դարում սուպերմարկետում ձու երազող ժողովուրդ ու անձու գնանք մոմ վառենք, կուլիչ ուտենք դարդից, աշխարհի ինադու ծեփենք կուլիչաձվախառը մեր լուսանկարները ֆեյսբուքի պատերին ու…հայհոյենք թուրքին։

Հ.Գ. Գոնե հունիսին ընտրենք էն կուսակցությանը, որը հստակ ճանապարհային քարտեզով կներկայացնի, թե, ե՞րբ է հայ ժողովուրդը ձու ունենալու այնքան, որքան ուզում է։ Էլի չգնանք պատերին ծեփողների, Մասիս սարը երկու օրում հետ բերողների հետևից։

Հ.Գ. 1. Գոնե էս ազիզ օրով, որպես ձու չունենալու տվայտանքի փոխհատուցում, հովիկ Աղազարյանին վերադարձրեք Դաշնակցությանը, եթե վերցնեն։ Նրանց մոտ գոնե անդամությունից-մանդամությունից են զրկում, խորը սառեցնում են ու ազգի նյարդերը չի սղոցվում։

Էլի մի բան արած կլինեք։ Ջհանդամ, թե աշխարհի խորհրդանիշ ձու չունի ազգը։ Մեկ է՝ աշխարհի հետ էլ կապ չունի։

Հ.Գ. 2. Էս ամենի մասին լուրջ գրելը անլրջություն կլիներ։

Արայիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

Եվ, այնուամենայնիվ՝ ձվի մասին…

Կառավարությունը, փաստորեն, ձախողեց ձու ունենալու հայ ժողովրդի սահմանադրական իրավունքը…

Posted by Араик Манукян on Saturday, April 3, 2021



Նման նյութեր