Մշակողների համար հաջորդ համաժողովը տեղի կունենա հունիսին։ Կորոնավիրուսի պատճառով շնորհանդեսները կանցնեն միայն առցանց:
Apple-ը պաշտոնապես հայտարարեց, որ իր ամենամյա WWDC 2021-ը տեղի կունենա հունիսի – 1-7-ը: Կորոնավիրուսի պատճառով բոլոր միջոցառումները կրկին կանցկացվեն միայն առցանց։ Դրանք կլինեն հրավիրված լրագրողների և մշակողների մասնակցությամբ սովորական ներկայացումներ:
Մշակողների համար նախատեսված Apple-ի կոնֆերանսը հետաքրքիր է նաև հասարակ մարդկանց համար, քանի որ միջոցառման առաջին օրն այն կներկայացնի օպերացիոն համակարգերի նոր տարբերակներ։ Այս տարի նրանք պետք է ցուցադրեն iOS և iPadOS 15, ինչպես նաև թարմացումներ macOS, watchOS և tvOS համակարգերի համար:
Նույնիսկ WWDC-ում երբեմն ներկայացվում են նոր ապրանքներ, բայց դա հազվադեպ է պատահում, և հաճախ դրանք փոքր հայտարարություններ են։ Չպետք է սպասել iPhone-ի ներկայացմանը: Դրանք կարող են լինել նոր Mac համակարգիչներ կամ iPad-ներ:
Սիրարփի Աղաբաբյան