«Եթե դու հայ ես, թուրքը չի կարող լինել քո թշնամին, քո թշնամին միշտ քո մեջ է, ու եթե դու ինքդ քեզ չես հաղթում, դու ստանում ես պատիժ` ի դեմս թուրքի». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Եթե դու հայ ես, թուրքը չի կարող լինել քո թշնամին, քո թշնամին միշտ քո մեջ է, ու եթե դու ինքդ քեզ չես հաղթում, դու ստանում ես պատիժ` ի դեմս թուրքի». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Ես հայ եմ ու թուրքն իմ թշնամին չէ: Ոչ մի ազգ էլ իմ թշնամին չէ` նույնիսկ հրեաները: Ես միայն մեկ թշնամի ունեմ և այդ թշնամին ես եմ: Իմ թշնամին իմ այն կեսն է, որն անընդհատ ինձ գայթակղում է և դրդում է հպարտության, բարկության, նախանձի, ծուլության և այլ ստոր դրսևորումների: Իմ մյուս կեսն անընդհատ այս մահացու մեղքերի դեմ պայքարում է: Միշտ չէ, որ հաջողվում է, բայց երբեմն ստացվում է: Ես նախընտրում եմ մտածել, որ մեջիս խոհեմության և կամքի էդ եզակի հաղթանակներն են ինձ դարձնում հայ: Ցավոք հենց այդ հայությունն է, որ թշնամանք է հարուցում այլոց կողմից, օրինակ, հենց նախանձից դրդված: Հայի հիմնական նախանձողը վերջին հազարամյակում թուրքն է եղել: Թուրքն իմ թշնամին չէ, ես եմ իր թշնամին, ու հաղթում է նա ինձ միայն այն ժամանակ, երբ ես սա մոռանում եմ, երբ գայթակղվում եմ: Իմ թշնամին բնականաբար գայթակղությունն է, թեթև կյանքի խոստումնալից պատրանքը:

Եթե դու հայ ես, թուրքը չի կարող լինել քո թշնամին, քո թշնամին միշտ քո մեջ է, ու եթե դու ինքդ քեզ չես հաղթում, դու ստանում ես պատիժ` ի դեմս թուրքի: Թուրքը մեր պատիժն է, ոչ թե թշնամին: Մի շեղվեք: Եթե թշնամիդ քո մեջ չէ, ուրեմն թուրքը հենց դու ես, իսկ թշնամիդ, հետևաբար, հայը…

Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

Ես հայ եմ ու թուրքն իմ թշնամին չէ: Ոչ մի ազգ էլ իմ թշնամին չէ` նույնիսկ հրեաները: Ես միայն մեկ թշնամի ունեմ և այդ…

Posted by Artur Danielyan on Saturday, April 3, 2021



Նման նյութեր