Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից.
«Էս երկրում պետք ա համակեցության ձևը փոխել, մեր բոլորի փոխհարաբերություններում դեստրուկտիզմը գերակշռում ա կոնստրուկտիզմին և հետևաբար մեծ վնաս ա հասցնում պրոդուկտիզմին: Վերջապես մենք պետք ա հասկանանք, որ ունենք ընդհանուր թշնամի ու ցավոք սրտի էդ թշնամին մեր անմիջական հարևանն ա, որն իր գործակալական ցանցով զավթել ա մեր երկրում իշխանությունը: Մեր թշնամին, ի հակադրություն մեզ, շատ արդյունավետ ա գործում արդեն 3 տարի, ինչի արդյունքում էսօր մենք չունենք ո՛չ հայրենիք, ո՛չ մի ամբողջ սերունդ, ո՛չ էլ ապագայի հույս՝ սրանց մնալու դեպքում:
Հետևաբար հիմա մեր միակ խնդիրը ոչ թե թշնամի ունենալու մասին հայտարարելն ա, այլ էդ թշնամուն ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՆ ա ու դա մեզ համար էքզիստենցիալ խնդիր ա: Բոլորդ մի կողմ դրեք ձեր «մեծն ես»-ը, մի պահ մոռացեք, որ «անսխալական» եք, «Աստված» եք, «միակն եք», «փրկիչն» եք, «Նժդեհն» եք և այլն: Սա մեր վերջին մարտն է լինելու ընդդեմ մեր բոլորիս թշնամու, եկեք կռվենք հանուն Հայաստանի բզկտված Հանրապետության գոյության»:
Էս երկրում պետք ա համակեցության ձևը փոխել, մեր բոլորի փոխհարաբերություններում դեստրուկտիզմը գերակշռում ա կոնստրուկտիզմին…
Posted by Narek Samsonyan on Sunday, April 4, 2021