«Ադրբեջանը պարտության ժամանակ մեզ հետ հաշտվելու մասին մեկ րոպե անգամ չմտածեց, որի շնորհիվ էլ այսօր մուղամ է լսում ամենահայկական Շուշիում»․ Արսեն Բաբայան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանը պարտության ժամանակ մեզ հետ հաշտվելու մասին մեկ րոպե անգամ չմտածեց, որի շնորհիվ էլ այսօր մուղամ է լսում ամենահայկական Շուշիում»․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.

«Ոչ թուրքի և ոչ էլ ադրբեջանցու հետ թշնամությունը մենք չենք սկսել: Մենք պաշտպանվել ենք մեզ թշնամի համարող թուրք-ադրբեջանական ոտնձգություններից:

Արցախյան առաջին պատերազմում, երբ մենք հաղթեցինք, պարտված ադրբեջանը մեկ վայրկայն անգամ չի փորձել մեզ հետ հաշտվել կամ լավ հարաբերություններ հաստատել հանուն իր պետության: Մեզ թշնամի համարողը շուրջ 30 տարի ավելի խորացրեց իր թշնամանք ու վերջում, բոլորովին վերջերս, սպանեց մեզ ու խլեց մեր պատմական հայրենիքի զգալի մասը:

Հիմա սրանք ուզում են թուրք-ադրբեջանական թշնամու հետ հաշտվե՞նք: Այսինքն սրանք ուզում են, որ մենք հաշտվենք թուրք-ադրբեջանական 30 տարվա պնդմանը, թե Արցախն ադրբեջանի՞նն է…

Այսինքն սրանք ուզում են, որ մենք այլևս երբեք չվերադարձնե՞նք մեր Հայրենիքի հսկայական մասը:

Այդպես միայն թուրք-ադրբեջանական իշխանությունն է երազում:

Սրանք ո՞ւմ երազանքն են հիմա իրականացնում:

Հիշեցնում եմ. ադրբեջանը պարտության ժամանակ մեզ հետ հաշտվելու մասին մեկ րոպե անգամ չմտածեց, որի շնորհիվ էլ այսօր մուղամ է լսում ամենահայկական Շուշիում»:

Ոչ թուրքի և ոչ էլ ադրբեջանցու հետ թշնամությունը մենք չենք սկսել: Մենք պաշտպանվել ենք մեզ թշնամի համարող…

Posted by Arsen Babayan on Saturday, April 3, 2021



Նման նյութեր