Ես վերջապես հասկացա, թե մարդիկ ոնց են դառնում կաշառակեր: Եգիպտոսում, լողափին:
Մեր հյուրանոցում շատ ռուսներ ու ուկրաինացիներ կան: Իմ ուրախությունն են: Ռուս ու ուկրաինացի տուրիստները առանձին թեմա են զբոսաշրջության ոլորտում, ընդ որում բոլոր երկրներում սպեցիֆիկայի առումով:
Ուրեմն ամեն առավոտ ժամը 5:30 իրենք գալիս են լողափ, զբաղեցնում բոլոր շեզլոնգները՝ սրբիչները վրան գցելով: Ու երբ դու հայավարի «զավտրիկից հետո» տենց 10 -ոտ սիգաճեմ քայլվածքով ու շլյապայով գալիս ես լողափ, տեսնում ես, որ նրանք ամբողջ լողափը գրավել են ու անգամ խաղաղապահ զորքեր բերել: Հեռավոր Սիբիրից եկած արևի երես չտեսած, սպիտակամաշկ սլավոնները պատրաստ են կոկորդդ կրծել արևի տակ իրենց տեղի համար: Այն կարգի, որ հյուրանոցների ադմինիստրացիաները ձեռքերը լվացել են ու չեն խառնվում:
Ու քեզ մնում է երեք տարբերակ.
- Կամ պիտի պատերազմես հետները ու փաստ չէ, որ կհաղթես: Խաղաղապահ զորքերը ի դեմս տատիկների և պապիկների վստահաբար քեզ կփռեն ավազին, քանի որ իրենք լողափնյա պատերազմների մեծ փորձ ունեն:
- Կամ պետք է առավոտ կանուխ աչքերդ չբացաց 5:30 պիժամայով վազես լողափ, որ քո փայ շեզլոնգը և հովանոցը փախցնես:
- Կամ էլ պիտի գտնես լողափի աշխատողին, սահուն շարժումով գրպանը փող դնես ու ասես՝ «իմ եգիպտացի ախպերս, էն ծովի դիմացի առաջին շարքի լավ շեզլոնգները պահի, ցավդ տանեմ»:
Ո՞րը կընտրեիք դուք:
Հ.Գ. Լրագրողի կողմից որսացած կադր ուկրաինացի պապիների և ռուս տատիների շեզլոնգային պատերազմից:
Կխնդրեմ մեկնաբանություններում վիրավորական արտահայտություններից զերծ մնալ:
Գոհար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:
Ես վերջապես հասկացա, թե մարդիկ ոնց են դառնում կաշառակեր: Եգիպտոսում, լողափին:
Մեր հյուրանոցում շատ ռուսներ ու…Posted by Gohar Hayrapetyan on Sunday, April 4, 2021