
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց և Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկներում 2021թ. ապրիլի 5-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից ձախ շրջադարձով դեպի Մոլդովական և Նանսենի փողոցներ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտիներից կկազմակերպվի Տ2 տիպի համապատասխան լուսացույցների միջոցով:
Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց և Գայի պողոտա-Բաղյան փողոց-Հովհաննիսյան փողոց խաչմերուկներում Գայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում: