Արցախի «Արդարություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վախն ու պարանոյան մտել են իշխանական կաբինետներ ու հազիվ թե դուրս գան։ Իսկ դա նշանակում է, որ սկսվել է իշխանության վախերի ժամանակաշրջան։ Դատելով ամենից՝ որևէ քննադատական և դիպուկ գրառում տեսնելիս, իշխանությունները և նրանց արբանյակ թիմերը ընկնում են հոգեխանգարմունքի մեջ, իսկ ոմանք իրենց վախերը հաղթահարում է բացառապես ալկոհոլի օգնությամբ։
Իշխանական քարոզչամեքենայի տարբեր հատվածներ իրենց ասելիքի ու անելիքի բացակայությունը լրացնում են ֆեյքաբուծական քարոզչամեքենայի տարածած «մուտիլովկաներով», սակայն այդ ռեսուրսն էլ է սպառվելու։ Խնդիրն այն է, որ պետք է կարճացնել այդ ժամանակաշրջանը։ Այդուհանդերձ, իշխանություննրը արդեն հասկացել են, որ իրենց գնալը անխուսափելի է և կանխել անկարող են, առավելագույնը կարող են արձագանքել ֆեյք խմբերի միջոցով, որոնց վրա նույնիսկ ժամանակ չի կարելի ծախսել, էնպես որ, հարգելի ֆեյքապետեր, կարող եք շարունակել նույն ոգով: Նաև, կարող եք շահարկել ու օգտագործել այս գրառումս»: