«Հերթական անգամ ՀՀ իշխանությունը կատարել է չմտածված, ապաշնորհ գործողություն՝ պարտավորվել գնել նոր ի հայտ եկած պատվաստանյութը». Անի Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Հերթական անգամ ՀՀ իշխանությունը կատարել է չմտածված, ապաշնորհ գործողություն՝ պարտավորվել գնել նոր ի հայտ եկած պատվաստանյութը». Անի Հովհաննիսյան

Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Ապրիլի 7-8-ից Առողջապահության նախարարությունը սկսելու է պատվաստումներն AstraZeneca պատվաստանյութով: Այն նույն պատվաստանյութով, որն արգելվել է աշխարհի մի շարք երկրներում, արձագանքներն էլ վկայում են, որ առաջացնում է մի շարք առողջական խնդիրներ, որոշ դեպքերում էլ մահ:

Հայաստանն այն ձեռք է բերել, քանի որ անցյալ տարի կնքել է պայմանագիր, ըստ որի, եթե հրաժարվի պատվաստանյութի ձեքբերումից, կկորցնի վճարած 890 000 000 ՀՀ դրամ կանխավճարը:

Հերթական անգամ ՀՀ իշխանությունը կատարել է չմտածված, ապաշնորհ գործողություն և չսպասելով պատվաստանյութի մասով արձագաքներին, պարտավորվել գնել նոր ի հայտ եկած պատվաստանյութը, հիմա էլ ամեն կերպ պետք է իրացնի այն՝ համոզելով բնակչությանը, որ պատվաստանյութն անվտանգ է՝ չնայած աշխարհի բազմաթիվ երկրներից եղած հակառակն ապացուցող արձագանքներից»:

Ապրիլի 7-8-ից Առողջապահության նախարարությունը սկսելու է պատվաստումներն AstraZeneca պատվաստանյութով: Այն նույն…

Posted by Ani Hovhannisyan on Monday, April 5, 2021նի



Նման նյութեր