- Ս․ թ․ մարտի 18-ին Ադրբեջանը և ՄԱԿ-ն ստորագրել են համաձայնագիր (հղումն այստեղ), որով ՄԱԿ-ն իր համապատասխան կառուցվածքային ֆոնդերից 1 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանին ականազերծման համար։
- Արձանագրենք, որ ագրեսիայի ենթարկված կողմին օգնում է միայն մեկ երկիր՝ հանձին Ռուսաստանի, իսկ ագրեսորին՝ հանձին ՄԱԿ-ի՝ ամբողջ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ֆորմալ առումով նաև Հայաստանը՝ իր անդամավճարով։
- Արձանագրենք նաև, որ 2020 թ․ սկզբին, երբ ԱՄՆ համապատասխան կառույցներն արդեն տեղյակ էին աշնանն սկսվելիք պատերազմի մասին, նրանք դադարեցրին HALO-Trust-ի ֆինանսավորումը (հղումնայստեղ), որով Արցախում իրականացվում էին ականազերծման աշխատանքներ։
- Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու։
Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից
ՈՒՄ ՇԱՀՆ ՈՒՄ ՇԱՀԻ ՀԵՏ Է ՀԱՄԸՆԿՆՈՒՄ
• Ս․ թ․ մարտի 18-ին Ադրբեջանը և ՄԱԿ-ն ստորագրել են համաձայնագիր…
Posted by Էլբակեան Էդգար on Monday, April 5, 2021