Չեմ կարծում` դա նրանց կհաջողվի. Քոչարյանը` իր դեմ հարուցված քրգործը վերաորակավորելու մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Չեմ կարծում` դա նրանց կհաջողվի. Քոչարյանը` իր դեմ հարուցված քրգործը վերաորակավորելու մասին. armeniasputnik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը ձգտում է վերաորակավորել իրեն ներկայացված մեղադրանքները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը սա ասել է Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում։

Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում), որով նրան մեղադրանք էր առաջադրվել:

«Այժմ Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը, բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի», – ասել է նա:

Հիշեցնենք՝ ՍԴ–ն մարտի 29-ին, հրապարակել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշումը, որից հետո այն արդեն օրինական ուժ է ստացել: Այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար:

Երեկ` ապրիլի 2-ին, դատախազությունը դիմել էր ՍԴ` Քոչարյանի գործով մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելիության հարցը վիճարկելով։

«Մարտի 1»-ի գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են միայն 300.1 հոդվածով: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի այդ հոդվածից մեղադրվում է նաև 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը), իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, այս երկու հոդվածներից բացի, նաև՝ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը կամ փողերի լվացումը):

armeniasputnik.am