Սահմանված ժամկետում ՀՔԾ-ին չի իրականացնում իր գործառույթները, ուստի մենք ցանկացած օրենքով չարգելված մեթոդ կիրառելու ենք՝ Օնիկ Գասպարյանի շահերը պաշտպանելու համար, ընդհուպ՝ ՀՔԾ-ի դեմ դատարան դիմելը. Փաստաբան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Սահմանված ժամկետում ՀՔԾ-ին չի իրականացնում իր գործառույթները, ուստի մենք ցանկացած օրենքով չարգելված մեթոդ կիրառելու ենք՝ Օնիկ Գասպարյանի շահերը պաշտպանելու համար, ընդհուպ՝ ՀՔԾ-ի դեմ դատարան դիմելը. Փաստաբան. armdaily.am

Վարչական դատարանը երեկ մերժել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դատարանի որոշումը ենթադրում է, որ հայցի ապահովումը, ինչպես դրել է դատարանը, պահպանվում է, այսինքն դատարանն ասել է, որ ժամանակահավորապես հայցի ապահովումը ճանաչում է, ու ոնց դրել է հայցի ապահովումը՝ դա պահպանվում է։ «Այսինքն, դատարանն ասել է՝ ժամանակավորապես հայցը բավարարում եմ ու ճանաչում եմ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերությունը, ինչը նշանակում է, որ պարոն Գասպարյանը այս պահին պաշտնից ազատված չէ և այդ որոշումը չի վերացել։ Դատարանի այդ որոշումը չի կարող բողոքարկվել վերադաս ատյաններ»։

Դիտարկմանը, թե կան իրավաբաններ, որ պնդում են, թե ԴԱՀԿ-ն պարտավոր է ապահովել հայցի ապահովման միջոցի կիրառումը՝ նա ասաց, որ այս տեսակ հայցերի համար ԴԱՀԿ-ն հարկադիր կատարում չունի, ԴԱՀԿ-ն այս տեսակ հայցերի համար հարկադիր կատարում չունի։ «ԴԱՀԿ-ի հարկադիր կատարման ֆունկցիաները՝ գումարի բռնագանձում, վտարում, այս գործառույթներն նման տեսակի հայցի դեպքում իրագործելի չէ։ Սա ճանաչման հայց է և պետական մարմինները պետք է ընդունեն ի գիտություն այդ ակտը և դրանից բխող գործողություններ անեն, որը չեն անում։ Դրա համար մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն, թեև դեռևս չունենք նյութեր, Դատախազությունը մեր հաղորդումն ուղարկել է ՀՔԾ, իսկ ՀՔԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, դեռևս պատասխան չունենք թե ՀՔԾ-ն ինչ է անում։ Արդեն գրեթե 10 օր անցել է ու դեռևս չունենք նորություն ոչ քրեական գործը հարուցելու, ոչ էլ մերժելու վերաբերյալ»։

Նա նշեց, որ իրենց ներկայացրած հաղորդումը ոչ թե նրա մասին է, որ դատական ակտը չի կատարվում, այլ այն մասին է, որ կա դատական ակտի հիման վրա գործող գենշտաբի պետ Օնիկ Գասպարյան, որին խոչընդոտում են, որպեսզի իր լիազորությունները իրականացնի։ «Այստեղ ծառայողական դիրքի անցում կա, մասնավորապես վարչապետի և պաշտպանության նախարարի կողմից, որովհետև վարչապետը հայտարարում է, որ այլ գենշտաբի պետ կա, ինչով խոչընդոտում է Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը, իսկ ՊՆ-ն էլ հրամաններ պետք է արձակի, պետք է իրեն ռեզերվից հանի, ավելացնի զորամասերի ցուցակներում, որպեսզի նա կարողանա իր լիազորությունները իրականացնի, մինչդեռ անգործություն է ցուցաբերում, խմբային շահերից ելնելով։ Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի գործողություններ իրականացնելու, ապա ՀՔԾ-ն պետք է 10 -օրյա ժամկետում որոշում կայացնի գործ հարուցել-չհարուցելու վերաբերյալ, արդեն ժամկետը լրացել է, առաջիկա 1-2 օրերի ընթացքում մենք կարձագանքենք, քանի որ սահմանված ժամկետներում ՀՔԾ-ին չի իրականացնում իր գործառույթները։ Ցանկացած օրենքով չարգելված մեթոդ կամ օրենքով նախատեսված մեթոդ մենք կիրառելու ենք Օնիկ Գասպարյանի շահերը պաշտպանելու համար, ընդհուպ՝ ՀՔԾ-ի դեմ անգործության համար դատարան դիմելը»։

armdaily.am