Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրգործերից մեկը կարճվել է, իսկ մյուսով նախաքննությունը շարունակվում է։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Այսպես, 2018-ի սեպտեմբերի 11-ին ԶԼՄ–ներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրգործը կարճվել է։ Այն կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Իսկ ահա հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am