Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Նիստին Ամիրյանը ներկա չէր` նա վատառողջ է։
«Դատարան է ստացվել Ամիրյանի պաշտպանի կողմից գրություն, ըստ որի` Նազիկ Ամիրյանը վատառողջ է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց ամբաստանյալի ներկայության դատական նիստը շարունակել չենք կարող, այն ենթակա է հետաձգման»,–ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Նա հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 13–ին, ժամը 12-ին։