«Ակնկալում եմ, որ Հայ փաստաբանների ասոցիացիան սեղմ ժամկետում հանդես կգա շատ հետաքրքիր պարզաբանումներով». Ռուբեն Մելիքյան
Advertisement 1000 x 90

«Ակնկալում եմ, որ Հայ փաստաբանների ասոցիացիան սեղմ ժամկետում հանդես կգա շատ հետաքրքիր պարզաբանումներով». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից.

«Երեկ ուշ գիշերն ինձ հետ կապվեց Մոսկվայի Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը (ցուցակում՝ թիվ 33): Ունեցանք տևական քննարկում, որտեղ երկուսս ներկայացրեցինք և փաստարկեցինք մեր մոտեցումները։

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ գերագույն դավաճանի հետ ցանկացած «ձեռքսեղմում» անպատվաբեր է արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայի համար։

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ մեր ազգն ու պետությունն ապագա կունենան, միայն եթե վերականգնենք մեր «իմունային համակարգը», այսինքն՝ ապացուցենք «հող հանձնողին՝ հանձնենք հողին» քաղաքական բանաձևի անխուսափելիությունը։

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ «Հայաստանի ապագա» ու «նիկոլ» երևույթներն անհամատեղելի են, և արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայի պարտքն է, գոնե իր մասով, երաշխավորե՛լ այդ անհամատեղելիությունը՝ հօգուտ «Հայաստանի ապագայի»։

ՀԳ. Ակնկալում եմ, որ Հայ փաստաբանների ասոցիացիան սեղմ ժամկետում հանդես կգա շատ հետաքրքիր պարզաբանումներով»։

Երեկ ուշ գիշերն ինձ հետ կապվեց Մոսկվայի Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը (ցուցակում՝ թիվ 33):…

Posted by Ruben Melikyan on Wednesday, April 7, 2021



Նման նյութեր