Այսօր նախատեսված չի եղել հայ գերիների վերադարձ, Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի փոխքաղաքապետ, Արցախի նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
«Ես չգիտեմ, թե որտեղից է վարչապետի խոսնակը նման տեղեկություն տարածել, բայց ես տեղեկություն ունեի, որ ոչ մի գերի չէր վերադարձվում։ Եթե նման պաշտոնական տեղեկություն լիներ, ես ինքս կհրապարակեի այդ տեղեկությունը», ասաց Ավագյանը։
Նա անդրադարձավ հարցին, որ գերեվարված զինծառայողների ծնողները, այդ թվում՝ Շիրակի մարզից հավաքվել էին Էրեբունի օդանավակայանի տարածքում։ «Ես չգիտեմ, թե ով է հավաքել այդ ծնողներին։ Նրանք բոլորն ունեն իմ հեռախոսահամարը, կարող էին զանգել ու հարցնել, կտեղեկացնի։ Ես կրկնում եմ՝ ես չեմ ունեցել այդպիսի տեղեկություն, որ այսօր գերի պետք է վերադարձվեր։ Եթե նման լուր լիներ, ես անպայման կիմանայի, բացի ինձանից, շատ քիչ մարդիկ կարող էին իմանալ այդ մասին»,- հավելեց նա։