«Գերիների վերադարձի կեղծ տեղեկությունը տարածվել է իշխանական կայքի կողմից». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Գերիների վերադարձի կեղծ տեղեկությունը տարածվել է իշխանական կայքի կողմից». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը ևս մեկ անգամ խայտառակվեց…

Իրենց ընտանիքին և քայլիստներին սպասարկող լրատվամիջոցներից մեկը, ինչպես նաև Նիկոլի մամլո խոսնակ Մանեն, կեղծ և չստուգված տեղեկությունններ էին տարածել, թե Բաքվից մեր գերիներին (վերադարձվող գերիների թիվը մինչև վերջ չէր նշվում) Երևան բերող ինքնաթիռը մեկ ժամից վայրէջք է կատարելու Էրեբունի օդանավակայանում… Սակայն, քիչ առաջ դավաճան վարչապետի տեղակալի գրասենյակը հաստատեց «Հրապարակ»-ի լուրը, որ ինքնաթիռը Երևան դատարկ է վերադարձել…

Նիկոլի և դրա թիմակիցների ինքնագովազդվելու մոլուցքը բերեց այս խայտառակությանը…

Առանց տեղեկատվության ճշգրտման իրենց սպասարկող լրատվամիջոցով ապատեղեկատվություն են տարածում, որի արդյունքում «Էրեբունի» օդանավակայանի մոտ հավաքվում են գերիների բազմաթիվ հարազատներ, բարեկամներ և ընկերներ…

Ավելին չեմ գրի… Պատկերացնում եմ այդ մարդկանց վիճակը,երբ իմանում են, որ նրանց խաբել են…

Որպեսզի պատկերացնեք, թե գերիների վերադարձի վերաբերյալ կեղծ և չստուգված տեղեկատվություն տարածող կայքը որքան մոտ է դավաճան Նիկոլին, ընդամենը բերեմ մեկ փաստ. Նիկոլ Անհողի տղան վերջերս հենց այս կայքին էր տվել իր հարցազրույցը…

Հ.Գ. Գրեթե բոլոր լրատվամիջոցները հենց այս կայքին հղում տալով են հրապարակել այս ապատեղեկատվությունը…»

Գերիների վերադարձի կեղծ տեղեկությունը տարածվել է իշխանական կայքի կողմից (լուսանկար)

Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը…

Posted by Gagik Hambaryan on Thursday, April 8, 2021



Նման նյութեր