«Եթե անգամ կապիուլյանտը ինչ-ինչ պատճառներով համաձայնել էր այս մարդասպաններին վերադարձնել, դա պետք էր անել ամենավերջում». Նաիրա Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Եթե անգամ կապիուլյանտը ինչ-ինչ պատճառներով համաձայնել էր այս մարդասպաններին վերադարձնել, դա պետք էր անել ամենավերջում». Նաիրա Կարապետյան

Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Երբ կապիտուլյանտը դեռևս դեկտեմբերին առաջնահերթ Ադրբեջանին վերադարձրեց մարդասպան հանցագործներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, իմ արձագանքը միանշանակ էր. սրանք մարդասպաններ են, նրանք գերի, առավել ևս՝ ռազմագերի չեն, նրանք դիվերսիայով անցել են սահմանը, դաժանորեն սպանել են անչափահաս տղային, կրակել իրենց ճանապարհը կտրած սպայի և տիկնոջ վրա, ինչի արդյունքում սպային ևս սպանել են, իսկ կնոջը՝ կուրացրել:

Ստիպված եմ կրկնել միտքս՝ եթե անգամ կապիուլյանտը ինչ-ինչ պատճառներով համաձայնել էր այս մարդասպաններին վերադարձնել, դա պետք էր անել ամենավերջում, մեր վերջին գերիի վերադարձից հետո:

Կապիտուլյանտը, ինչպես միշտ, ձախողեց:

Այսօրվա մեր ապրած ցավն ու հիասթափությունը կապիտուլյանտի մեղքով է:

Չեմ ցիտելու Բայրամովին, բայց եթե անգամ մի պահ համաձայնեինք այն անհեթեթ մտքին, թե մեր տղաները ահաբեկիչներ են, դիվերսանտներ և հանցանք են կատարել, ապա Գուլիևի և Ասքերովի պես խաղաքարտ ունենալով, մենք կպահանջեինք փոխանակել տղաներին սրանց հետ:

Կրկնում եմ՝ կապիտուլյանտը բանակցող չէ»:

Երբ կապիտուլյանտը դեռևս դեկտեմբերին առաջնահերթ Ադրբեջանին վերադարձրեց մարդասպան հանցագործներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ…

Posted by Naira Karapetyan on Thursday, April 8, 2021