«Ուզում են քաղաքական հարց լուծել, իսկ գերիների հարցը զուտ քաղաքական է, բայց չեն ուզում քաղաքականացնել պրոցեսը». Կոնստանտին Տեր-Նակալյան
Advertisement 1000 x 90

«Ուզում են քաղաքական հարց լուծել, իսկ գերիների հարցը զուտ քաղաքական է, բայց չեն ուզում քաղաքականացնել պրոցեսը». Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուզում են քաղաքական հարց լուծել, իսկ գերիների հարցը զուտ քաղաքական է, բայց չեն ուզում քաղաքականացնել պրոցեսը:

Ուզում են խաղաղություն լինի, բայց չեն ուզում անգամ լսել պատերազմի մասին, մինչդեռ հազարամյակներով ապացուցված է, որ խաղաղություն ունենալու ամենահուսալի ձևը պատերազմին պատրաստվելն է:

Ուզում են լավ ապրել, բայց չեն ուզում լավ սովորել ու լավ աշխատել, դե որովհետև կարելի ա հավատալ, որ հարուստներից կխլեն ու անպայման իրենց կբաժանեն, ընդ որում՝ շատ ու հատկապես՝ իրենց:

Ուզում են Աստված իրենց պահի, բայց ամեն պահ ու ամեն վայրկյան մերժում են Աստծուն իրենց կենցաղում՝ տրվելով մահացու մեղքերի, իսկ հավատքի իրենց պատկանելությունն էլ բերելով ձու ներկելու, մոմ առնելու ու եկեղեցու մոտ խաչակնքվելու մակարդակի:

Ուզում են արդարություն,բայց սթափ ու ազնիվ ռեֆլեքսիայի փոխարեն, գերադասում են մեղավորներ նշանակել՝ նախկիններին, ներկաներին, թուրքերին, ռուսներին, հրեաներին ու մութ ուժերին… բոլորին, բացի իրենցից:

Ու դուք դեռ զարմանո՞ւմ եք, թե ինչու է մեզ մոտ ամեն ինչ հետույքային: Իսկ գոնե մի նախադրյալ կասե՞ք, թե ինչու պետք է ավելի լավ լիներ ու լինի»:

Ուզում են քաղաքական հարց լուծել, իսկ գերիների հարցը զուտ քաղաքական է, բայց չեն ուզում քաղաքականացնել պրոցեսսը:

Ուզում…

Posted by Կոնստանտին Տեր-Նակալյան on Friday, April 9, 2021



Նման նյութեր