Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից.
«Երեսուն տարի մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ ղեկավարել են հզոր առաջնորդներ, ինչը ավելի ցայտուն տեսնում ենք այսօր, հակադրելով վերջիններին ներկայիս տկար իշխանություններին։ Այդ հակադրության մեջ մենք հասկանում ենք ( հուսով եմ արդեն բոլորը), ինչպես են նրանք պահել թե՛ Հայաստանի, թե Արցախի տարածքային անձեռնամխելիությունը, թե՛ անվտանգությունը:
Իսկ ի՞նչ ղեկվարներ ունի մեր Հայրենիքը վերջին երեք տարիների ընթացքում. հայի արյունը չգնահատող, ստախոս, դավաճան, թրքահպատակ, կեղծավոր, պոպուլիստ, խաբեբա, թուլամորթ և այլն: Հիմա ինձ ասեք, ո՞ր մի հզոր երկրի ղեկավարը կցանկանա կանգնել այսպիսի ստահակի ու դավաճանի կողքին, ով առավոտյան մեկ բան է ասում, իսկ երեկոյան մի ուրիշ (ապացույց՝ Մոսկվայում ՌԴ Նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարությունը, թե Sputnik-V-ն գրանցված է Հայաստանում)։ Պատասխանն անշուշտ մեկն է. ոչ մեկը: Խաբել ռազմական դաշնակից երկրի ղեկավարին կարող է միայն կապիտուլյանտի նման սրիկան, և դա անկասկած ունենալու է իր հետևանքները։
Ինչ վերբերում է գերեվարած մեր քաջ տղաների վերադարձին, այս անբան իշխանությունները իրենց կեղծ հայտարարություններով և ապիկար քայլերով չեն կարողանալու այդ հարցի լուծումը ավարտին հասցնել, ուստի ռազմագերիներին վերադարձնել կարող է բացառապես նոր Ազգային մտածելակերպ ունեցող, հայի դարդով ու ցավով ապրող իշխանությունը: Այն իշխանությունը, որի վրա թուրքերը ռիսկ չեն անի հոխորտալ: Վերջապես հասկացե՛ք, որ այս դավաճան և կապիտուլյանտ իշխանությանը Ալիևը գերիներ չի վերադրձնելու, կամ էլ վերադարձնելու է այնպիսի ցավալի զիջումների դիմաց, որոնց մասին անգամ մենք մեր մղձավանջներում չենք պատկերացրել:
Հ.Գ. Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամիդ, և ուրի՛շ…, երբ դավում է «բարեկամդ»….
Հ.Գ.Գ. ՌԴ-ի պատասխանը չուշացավ, այն հնչեց գեներալ Մուրադովի շուրթերից, ՀՀ իշխանությունների հասցեին»:
Աշխարհի հզորները միշտ կանգնել են հզորների կողքին:
Երեսուն տարի մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ ղեկավարել են հզոր առաջնորդներ, ինչը ավելի…
Posted by Artur R Tovmasyan on Friday, April 9, 2021