«Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Վերջին շրջանում Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներից ազատ է արձակվել միայն Մարալ Նաջարյանը, ով, անկախ ազգային պատկանելությունից, Լիբանանի Հանրապետության քաղաքացի է, իսկ Լիբանանը պետություն է, ունի իր քաղաքացիների ճակատագրով մտահոգ և զբաղվող կառավարություն։ Գերությունից ազատվելուց և Լիբանան վերադառնալուց հետո, 2020 թվականի մարտի 20-ին Մարալ Նաջարյանին ընդունել է Լիբանանի Նախագահ Միշել Աունն։ Հանդիպման ընթացքում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրի Նախագահին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։

Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեր մյուս հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը և Հայաստանը կրկին ունենա պետության ղեկավար։ Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ նման բարդ և կարևոր խնդիր լուծել չի կարող։

Առայժմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի Նախագահին, ով, մեր պետականության բացակայության և անիշխանության պայմաններում, մինչ օրս կարողացել է Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կազմակերպել Ադրբեջանում գերության մեջ հայտնված 44, իսկ 2021 թվականի հունվարի 28-ին` ևս 5 հայ գերիների վերադարձը Հայրենիք»։

Վերջին շրջանում Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներից ազատ է արձակվել միայն Մարալ Նաջարյանը, ով, անկախ…

Posted by Edgar Ghazaryan on Friday, April 9, 2021



Նման նյութեր