«Նիկոլականները գերիների հարցը գցում են ռուսների գրպանը». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նիկոլականները գերիների հարցը գցում են ռուսների գրպանը». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Երկու օր առաջ իշխանությունների կողմից կազմակերպված տեղեկատվական կեղծ արտահոքսը կապված գերիների վերադարձի հետ, որքան հասկանում եմ, պատահական չէր…

Դա ո՛չ անփությունթյան, ո՛չ էլ ներիշխանական «բարդակի» հետևանք էր…

Դա կազմակերպված հարձակում էր ռուսների դեմ, որի մեջ ներքաշված ամեն մի իշխանավոր կամ իշխանություններին սպասարկող ուներ իր դերակատարումը…

Այսպես, մինչ ԱԺ փոխխոսնակ Ալենը, ում հետ կապում են այդ կեղծ տեղեկությունը տարածած կայքը, հայտարարում է, որ «գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, հույս են ունեցել, որ կվերադարձվեն», որը շատ անլուրջ է և տարրական հիմարություն է, ՀԽ նախագահ Ստյոպան, ով այս իշխանությունների ամենամոլագար սպասարկուն և երկրպագուն է, բացահայտ մեղադրում է ռուսներին… Ըստ ՀԽ նախագահի, գերիների վերադարձը «գեներալ Մուրադովը անհաջող փորձն է և դրա ձախողումը մնում է Մոսկվայի վրա»…

Պատահական չէր, որ Մոսկվայում շատ լավ հասկացել էին Նիկոլի կողմից կազմակերպված այս սադրանքը և նույն գեներալ Մուրադովի մակարդակով պատասխանեցին դրան…Մեկնաբանելով նիկոլական ԶԼՄ-ների և պաշտոնյաների կողմից գերիների վերադարձի մասին կեղծ լուրերը Մուրադովն ասեց. «Կեղծ պրովոկացիա էր. ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»…

Այո՛, ցավոք Մուրադովը ճիշտ է… Չէին կարող ՀՀ իշխանությունները չիմանալ, որ գեներալը «դատարկ» է գալիս Բաքվից…

Մոսկվայից վերադառնալուց հետո Նիկոլի կողմից այսպիսի սադրանք կազմակերպելը ռուսների դեմ ապացուցում է, որ դավաճանի մոսկավյան վոյաժն անհաջող է անցել. նրան չի հաջողվել ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ գերիների վերադարձի հարցը լուծել, քանի որ քայլիստների պարագլուխը շատ մեծ հույսեր ունի այդ հարցը լուծելով մեծ դիվիդենտրներ սատանալ դրանից…

Հավանական է, Պուտինը, նրան որևէ կոնկրետ պատասխան այս հարցի վերաբերյալ չի տվել, որն էլ նյարդայնացրել է դավաճան Նիկոլին, ով և վերադառնալով Հայաստան պատերազմ է սկսել ՌԴ-ի դեմ, իրեն սպասարկողների միջոցով կեղծ տեղեկություններ տարածել՝ համոզելով հասարակությանը, որ գերներին ոչ թե ինքը չի կարող վերադարձնել, այլ Մոսկվան. Ստյոպայի հայտարարությունը դրա վառ ապացույցն է….

Այսինքն, Նիկոլի նման կապիտուլյանտ ոչնչության պատճառով գերեվարության մեջ հայտնված մեր զինվորների խնդիրը նույն Նիկոլն ու իր իշխանությունը փորձում են գցել ռուսների «գրպանը»…Շատ պրիմիտիվ քայլ էր, որին կարող են հավատալ միայն մոլագար նիկոլականները,ժեխը և փթիրը…

Ինչպես կասեն այս դեպքում՝ «Никол «шустрит» как вода в унитазе»

Նիկոլականները գերիների հարցը գցում են ռուսների գրպանը (կոլաժ)

Երկու օր առաջ իշխանությունների կողմից կազմակերպված…

Posted by Gagik Hambaryan on Friday, April 9, 2021



Նման նյութեր