«Եթե մեր իրականության մեջ հանրային խորհրդի նախագահի էջն է ատելությամբ ողողված, էլ ումի՞ց ակնկալենք այդ միասնականությանն ուղղված ջանքեր». Արեգ Բարսեղյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե մեր իրականության մեջ հանրային խորհրդի նախագահի էջն է ատելությամբ ողողված, էլ ումի՞ց ակնկալենք այդ միասնականությանն ուղղված ջանքեր». Արեգ Բարսեղյան

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից.

«Հանրային խորհրդի նախագահ ստյոպա սաֆարյանն օրվա իշխանությունների արտացոլանքն է։

Տեսեք ինչպես է նա պարծենում, որ խիղճը հանգիստ քնում է ու քնելու է։

7000 զոհ, տասնյակ հազարավոր վիրավորներ, օր օրի ընդլայնվող Եռաբլուր, հազարավոր անհետ կորածներ ու գերիներ, կորսված Հայրենիք…..

Եվ իհարկե սրանք հանգիստ խղճով են քնում ու քնելու։

Կրկնում եմ, սա հանրային խորհրդի նախագահն է, սա է այն անձնավորությունը, որի գործունեության ամեն վայրկյանը պետք է ուղղված լինի հասարակության միասնականության ամրապնդմանը։ Եթե մեր իրականության մեջ հանրային խորհրդի նախագահի էջն է ատելությամբ ողողված, էլ ումի՞ց ակնկալենք այդ միասնականության ամրապնդմանն ուղղված ջանքեր։

#զզվելի_եք»

Հանրային խորհրդի նախագահ ստյոպա սաֆարյանն օրվա իշխանությունների արտացոլանքն է։
Տեսեք ինչպես է նա պարծենում, որ խիղճը…

Posted by Арег Барсегян on Saturday, April 10, 2021



Նման նյութեր