Արեգ Սարգսյանի էջից.
Եվ այսպես, այն ինչ մնացել է այսպես կոչված քաղաքական դաշտից` բաժանված է երկու մասի:
Օրվա ընդդիմություն, որն ուզում է գալ իշխանության, որ պատժի ներկաներին՝ քննիչ ու դատախազից մինչև Նիկոլ Փաշինյան: Իշխանություն, որն անցած 3 տարիները նվիրեց նախկինների դեմ պայքարին ու քանդեց երկիրը՝ նախկին նախագահների, գեներալների քրեական հետապնդումներից մինչև ՍԴ, արտաքին քաղաքական մարտահրավերների տապալումից մինչև անպատվաբեր ելքով պատերազմ:
Եվ կա երկրորդ առաջարկը, որը երեկ արեց Միքայել Մինասյանը՝ հաշտվել անցյալի հետ ու շարժվել դեպի ապագա՝ հիմքում ունենալով երեք առաջնային նպատակ՝ անվտանգություն, արդարություն և շատ փող: Ես ընտրում եմ հենց այս տարբերակը, որովհետև մյուս տարբերակի աղետը աչքիս առաջ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sargsyan.areg/posts/3854550217992725