Սամվել Մարտիրոսյանի էջից.
- Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են։ Սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի։ Նույն կերպ հայերն են Ադրբեջանում սենց բաներ արել ու հիմա էլ են անում։ Պետք չէ սա ընկալել որպես ինչ-որ աննախադեպ երեւույթ։
- Գուգլի քարտեզի վրայից օբյեկտների մեծ մասը մարդիկ են ավելացրել։ Քարտեզի վրա կամայական մարդ կարող է առաջարկել խմբագրում։ Օրինակ նոր տեղ ավելացնել, կամ եղածի անունը փոխել։ Հետո Գուգլի համակարգը հաշվի է առնում, թե խմբագրողը մինչեւ էս պահը ինչ ներդրում ա արել քարտեզներում։ Նաեւ մյուս օգտատերերը կարող են առաջարկել, որ սա լավ խմբագրում ա։ Ու այս ամենի հիման վրա համակարգը կարող ա ինչ-որ մի բան տեղադրել քարտեզի վրա։
- Նույն կերպ կամայական մարդ կարող է բողոքել, եթե սխալ է տեսնում։ Մենակ թե gmail հաշիվ ունենաք։ Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը
- Համ էլ փորձեք հարստացնել Հայաստանի քարտեզը
Հ.Գ. Սահմանները եւ ճանապարհները չեն խմբագրվում։ Էս հարցում մարդիկ ազդեցություն չունեն քարտեզների վրա
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10159164333298781