Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 մարդ, կատարվել է 906177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182836-ը։ Գրանցվել է մահվան 3753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 953։