«Մոտակա տարիներ մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Մոտակա տարիներ մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի էջից. Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք. այն, ինչը տեղի է ունեցել 2018-ին, նախորդ տարիների անհեռատես քաղաքականության հետևանքն է եղել:

Հայաստանում ոչ միայն չի ձևավորվել խորքային պետություն՝ պետական հստակ արժեքային համակարգի վրա հենված վարչական ապարատի կայացումը, որը կարողանար հավասարակշռեր քաղաքական համակարգի անթույլատրելի խարխափումներից։ Տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ ոչնչացվել են արդեն իսկ եղած պետական արժեքները՝ ազգային անվտանգության հիմնարար առանցքները, կառավարման համակարգի կադրերի հավաքագրման չափորոշիչները, սոցիալական լիֆտերը, արդարության ու օրինականության պարզագույն չափանիշները:

Արդյունքում, սկզբնական փուլում, խորհրդարան է մտել հակահամակարգային ԵԼՔ դաշինքը, որն, արդեն հաջորդ քայլով, արդեն քաղաքական համակարգի ավերակների վրա եկել է իշխանության, մարդկանց հույս ներշնչելով, որ ինչ-որ նոր համակարգ է կառուցվելու։ Բնականաբար, այդ ամենը տեղի է ունեցել արտաքին միջամտության շնորհիվ, աշխարքաղաքական իրավիճակի փոփոխության նպատակով։

Ֆիքսենք, որ քաղաքական ու հասարակական դաշտում տոքսիկ միջավայր է ձևավորվել, որը գնալով ավելի է խորանալու։

Հայկական պետականության քայքայումն առաջին հերթին արժեքային դաշտի ոչնչացման հետևանքն է, վերականգումը նույնպես այդ դաշտում է կարող լինել․

– իրավիճակի ճիշտ գնահատում,

– խնդիրների հստակ ձևակերպում,

– ճգնաժամային կառավարման առաջնահերթությունների հստակեցում։

Նաև պետք է հասկանանք, որ եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան, ապա նոր կառավարությունը լինելու է ընդամենը ժամանակավոր կառավարություն, իսկ նոր վարչապետը չգնաժամային մենեջեր։ Որից հետո մեզ սպասվումեն հերթական արտահերթ ընտրություններ։ Առհասարակ, մոտակա տարիներին մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու, մինչև որ կիսանախագահական կառավարման մոդելի անցում չկատարենք ու նոր քաղաքական համակարգ ձևավորենք, ինչը հնարավոր չի լինի անել, առանց “խորքային պետության” կառուցման, որը համապատասխան փակագծերի մեջ տակ կպահի քաղաքական համակարգը ներքին ապակառուցողական զանգվածներից, ինչպես նաև արտաքին միջամտություններից։

Մոտակա տարիներին մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու
————————

Եկեք մեկընդմիշտ…

Posted by Stepan Danielyan on Monday, April 12, 2021



Նման նյութեր