«Հայերին նվաստացնող այս այգու բացումը ևս մեկ ապացույց է, որ Բաքուն և Անկարան մտադրություն չունեն հայերի հետ նույնիսկ հարևանություն անել». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Հայերին նվաստացնող այս այգու բացումը ևս մեկ ապացույց է, որ Բաքուն և Անկարան մտադրություն չունեն հայերի հետ նույնիսկ հարևանություն անել». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանի բռնապետի կողմից Բաքվում բացված հայկական ռազմավարների պուրակում տեղադրված են նաև մեր «զինվորների» տիկնիկները, որոնք բոլորը դեբիլ և շիզոիդալ դեմքերով են… Զարմանալի չէ. այդ «դեմքն» ազերիները վերցրել են իրենց կողմից ծնկի բերված, նսեմացված և նվաստացված Նիկոլից… Նրանց համար ամենանողկալի հայն ունի Նիկոլի կերպարը, քանի որ նույնիսկ մեր թշնամին զզվում է դավաճաններից…

Հետաքրքիր է, դավաճան Նիկոլին սատարողները և սպասարկողները շարունակելու են զառանցել թուրքերի հետ ընկերություն և բարեկամություն անելուց, որ առևտուր անեն ու փող աշխատեն…

Հայերին նվաստացնող այս այգու բացումը ևս մեկ ապացույց է, որ Բաքուն և Անկարան մտադրություն չունեն հայերի հետ նույնիսկ հարևանություն անել ու այսպիսի քայլերով ևս մեկ անգամ հասկացնում են մեզ, որ նրանց համար ամենանախընտրելին՝մեռած կամ ստրկացված հայն է…

Որքան հասկանում են, Իլհամի կոշիկները լիզած Նիկոլն ու իր շրջապատը ընտրել են ստրկացված հայի տարբերակը, որից հետո թուրքերը մասսայաբար են ոչնչացնելու մեզ…

Այսպիսի ցուցադրություններով ազերիները մեծացնելու են սերունդներ՝ շարունակելով սերման ատելությունը հայերի նկատմամբ…

Իսկ Նիկոլի նման դավաճանն ու իր շրջապատը թող շարունակեն իրենց թրքասեր քաղաքականությունը…»:

Posted by Gagik Hambaryan on Monday, April 12, 2021



Նման նյութեր