Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայ ժողովրդի համար սովետն իդեալական ժամանակահատված էր․ փող էին աշխատում (փախցնում), գողանում գործարանից, ստեղծագործում, գիտությամբ զբաղվում, շինարարություն անում (ավազի ու ցեմենտի համամասնությունները երբեմն խախտելով), կրթվում (դիպլոմ ստանում), ռուս աղջիկների հետ սիլի–բիլի անում, «տակից» ապրանք ճարում և Սև ծովում հանգստանում (հիմնականում Ադլերի կողմերը)։
Սովետը հայ ժողովրդի համար լավ էր նաև այն պատճառով, որ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու տհաճություն չունեինք, այսինքն՝ հա՛մ սովետական Հայաստանը պետության պես մի բան էինք համարում ու հպարտանում ռեսպուբլիկայով, հա՛մ պետական գործերով չէինք զբաղվում։
Սովետի ժամանակ մեր անվտանգությունն ուրիշն էր ապահովում։ Սեփական դրամավարկային քաղաքականությունը հայ ժողովուրդը չէր վարում։ Մոսկվայում կոնյակ–բաստուրմայով որոշ մանր հարցեր շատ արագ լուծվում էին։ Թույլատրված էր ապրիլի 24–ին գնալ Ծիծեռնակաբերդ։
Սովետի ժամանակ սովետահայերը հաճույքով կարող էին հայհոյել թուրքերին՝ չվախենալով հետևանքներից ու կյանքի չկոչելով հայհոյանքի բուն ռազմաքաղաքական մասը։
Սովետի փլուզումը մի պահ բոլորին գցեց էյֆորիայի մեջ։ Հայերը մտածեցին, որ «Ջերմուկով» ու մոլիբդենով կարելի է ապրել։ Ինչ մնում էր թուրքերին, ապա կարելի է քիրվայություն անել ու լավ ապրել։ Ղարաբաղի հարցն էլ ուզելով է լուծվելու կամ էլ կարելի է տալ ու պրծնել։ Պարզվեց, որ այդպես չէ։
Պարզվեց, որ անկախությունը ոչ միայն հաճելի երևույթ է, այլ նաև ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում, ինչպես նաև քաղաքացու առկայություն։
Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ մեր քաղաքացիների մի հսկայական հատված փախչում է անկախությունից։ Մինչև Նիկոլն էլ կար այդ գործընթացը։ Նիկոլը պարզապես սրեց ամեն ինչ և հայ ժողովրդին առաջարկում է գնալ դեպի Թուրքիա՝ լավ կյանքի ակնկալիքով։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանին նույնիսկ Աջարիայի հեռանկարը չի սպառնում, քանզի մեր ոխերիմ հարևանները ոչ թե ուզում են տնտեսապես գրավել Հայաստանը, այլ ուղղակի ոչնչացնել այն։
Նիկոլն առաջարկում է սպանել Հայաստանը, որպեսզի ինքն ապրի, քանի որ ոտքի կանգնած Հայաստանն իրեն դատելու է, մեղավորներին պատժելու է։
Հայաստանի վերջին կռիվը հիմա է։ Կա՛մ մենք կթերթենք այս խայտառակ էջը և կստանանք էքզիստենցիալ շանս, կա՛մ այլևս որևէ շանս չենք ունենա»։
Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը
—————————————Հայ ժողովրդի համար սովետն իդեալական ժամանակահատված…
Posted by Andranik Tevanyan on Tuesday, April 13, 2021