«Մենք պարտադրված ենք դիմակայել բարոյականության տարրական նորմերից զուրկ թշնամի պետության կողմից ձեռնարկվող այս հարվածներին». Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

«Մենք պարտադրված ենք դիմակայել բարոյականության տարրական նորմերից զուրկ թշնամի պետության կողմից ձեռնարկվող այս հարվածներին». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից.

«Երեկ հարևան, բայց ոչ բարեկամ երկիրը, ի դեմս իր առաջին դեմքի, հայկական կողմին նվաստացնելու հերթական «հանդիսությունը» կազմակերպրեց… Սա այն «հոգեբանական գրոհներից» է, որը նպատակաուղղված է փշուր-փշուր անելու հայկական ոգու վերջին բեկորները… Կդիմանա՞ հայն այս հարվածներին, դժվար է ասել… Բայց, որ մենք պարտադրված ենք դիմակայել բարոյականության տարրական նորմերից զուրկ թշնամի պետության կողմից ձեռնարկվող այս և էլի սպասվող մյուս հարվածներին, դա միանշանակ է… Միանշանակ է նաև, որ այդ դիմակայությունը լինելու է տևական ու դաժան և, վերջնական արդյունքում, հաջողելու նա, ով իր հաղթանակը դիտելու է որպես ոչ թե ռազմավար, այլ խաղաղություն ստեղծող արժեք…

Հ.գ.- Հին Չինաստանի ռազմական տեսաբան և փիլիսոփա Սուն Ցզին մեր հակառակորդ երկրի ղեկավարին կասեր՝ «Մի ճնշեք հուսահատ թշնամուն: Հյուծված կենդանին շարունակելու է պայքարել, քանի որ դա բնության օրենքն է…»

Երեկ հարևան, բայց ոչ բարեկամ երկիրը, ի դեմս իր առաջին դեմքի, հայկական կողմին նվաստացնելու հերթական <<հանդիսությունը>>…

Posted by Սենոր Հասրաթյան on Monday, April 12, 2021ենօռ



Նման նյութեր