Քրեական հեղինակություն «Արտյոմ Կանևսկոյ» մականունով հայտնի Արտյոմ Հարությունովն արդարացվել է, հաղորդում է Armlur.am-ը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Կանեւսկոյը իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատվարության փուլում դատախազը, միջնորդել էր նրան դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, իսկ ահա փաստաբանը, միջնորդել էր արդարացնել Հարությունովին։ Նրա խոսքով Հարությունովի արարքում հանցակազմ չկա, որի մասին ինքը պատրաստվում է խոսել պաշտպանական ճառում։
Արդյունքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ հրապարակել է որոշում եւ արդարացրել է քրեական հեղինակությանը: