Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի:
Անգամ Թուրքիան ու Ադրբեջանն Հայաստանին թշնամի չեն ընկալում, ուղղակի ունեն դժգոհություններ Ռուսաստանից, որին Հայաստանը, որպես տարածք, դեռ պետք է: Այսինքն, Հայաստանի գոյությունն, ըստ նրանց, պայմանավորված է Ռուսաստանով ու խնդիրները պետք է Ռուսաստանի հետ լուծել: Սա Հայստան ունունը կրող տարածքի համար մրցակցություն է:
Պարզ ձևակերպենք, Հայաստանն անգամ թշնամիների կողմից որպես սուբյեկտ, որպես ինքնորոշված քաղաքական միավորում չի ճանաչվում: Էլ ինչ իմաստ ունի թշնամություն անել մեկի հետ, որն իրեն որպես քաղաքական սուբյեկտ չի ճանաչում, չունի ինքնավարություն, չունի կարծիք, չունի նպատակներ, չի վարում որևէ քաղաքականություն:
Բնականաբար, դա միշտ չի այդպես եղել, դա սկսվել է 2018 թվականից ու իր ավարտական տեսքն է ստացել պատերազմից հետո: Սա չի նշանակու, որ մինչ այդ ամեն ինչ ճիշտ է եղել, եթե ճիշտ լիներ, չէր լինի նաև Իմ Քայլը դաշինքն: 2018 թվականի իշխանափոխության պատճառները դեռ պետք է քննարկել ու պարզաբանել դրա արմատները:
Կարծում եմ, այս ամենն ակնհայտ է, այդ դեպքում ինչի համար եմ սա գրում: Նախ այս վիճակը ֆիքսելու համար, որը, որքան էլ տարօրինակ չի, ոչ բոլորն են հասկանում:
Երկրորդ պատճառն ավելի կարևոր է:Կարծես թե նախընտրական շրջանում ենք ու պոտենցիալ մասնակիցները պետք է քննարկեին այս վիճակը ու հանրությանն առաջարկեին հնարավոր լուծումները: Նման պարագայում ընտրությունները դառնում են “ընտրություններ”, այսինքն, կուսակցությունները հանդես են գալիս առաջարկություններով, իսկ հանրությունը այդ առաջկությունների միջև ընտրություն է կատարում, այսինքն քաղաքական գործընթաց է տեղի ունենում:
Մենք սա չենք տեսնում, սա ֆանտաստիկ վիճակ է: Քննարկվում է թալանի հարցը, դավաճանության հարցը, լավ ու վատ լինելու խնդիրը, ով է արևմտամետ ու ով` ռուսամետ, առանց անգամ քննարկելու այդ երկրների քաղաքականությունն այս ռեգիոնում ու դրանից բխող վերաբերմունքը մեր հանդեպ:
Ընտրությունների ողջ իմաստը բերվել է երկու թեզի.
– մեզ ով կփրկի` Ռուսաստանը, թե Արևմուտքը,
– ինչպիսի քաղաքական միավորում ընտրենք, որը չլինի նախկին ու չլինի ներկա, ու եթե ոչ նախկին է, ու ոչ ներկա է, ուրեմը լավն է:
Ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտ կոչվածը դեգեներացիայի վիճակում է:
Բայց անգամ դա չէ ամենավատը, այլ այն, որ եթե հանկարծ փորձեք իրական քննարկում ծավալելլ, որի ժամանակ կարող է կասկածի տակ դրվել “ոչ նախկին, ոչ ներկա” թեզի ապուշություն լինելը, կամ կասկածի տակ դնեք փրկիչ երկրների փրկիչ լինելու թեզը, դուք հարվածի տակ եք դնում հիմնական նախընտրական թեզերը ու վերածվում եք թշնամու:
Մտքի անապատում չի կարելի քամի անել, դա կարող է կասկածի տակ դնել ավազե տնակների գոյությունը ու տապալել նախընտրական “ծրագրերը”:
Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի:
Անգամ…
Posted by Stepan Danielyan on Tuesday, April 13, 2021