Mediaport-ի աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Փաշինյանի անունից զանգում է ԵՊՀ հոգարձուների խորհրդի անդամներին՝ պահանջելով դիմումներ գրել՝ գործող կազմը լուծարելու և ռեկտորի ընտրության հարցն անժամկետ հետաձգելու համար:
Երկու օր առաջ կառավարության անդամ հանդիսացող 16 անձանցից 11-ը գրել էին դիմումները, այսօր նրանց են միացել ևս 4-ը: Նրանք են՝
1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,
2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,
3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,
4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:
Եվս մեկ դիմում և խորհուրդը կլուծարվի, ինչին ձգտում են ՀՀ իշխանությունները՝ ԵՊՀ շենքի վաճառքը Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին արագացնելու համար: