
Հետաքրքիր է՝ կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Կա՞ պոեմ՝ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։
Գուցե նովե՞լ՝ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։
Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:
Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։
Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով»,- գրել է Միքայել Մինասյանը:
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Ալիևի՝ ռազմավարի պուրակում նկարվելուն և քառատողով պատասխանել Ադրբեջանի նախագահին:
Միքայել Մինասյանի էջից:
Հետաքրքիր է կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։
Կա՞ պոեմ անհետ…
Posted by Mikayel Minasyan on Wednesday, April 14, 2021