Կոմիտասի պողոտայում «Միցուբիշին» բախվել է կայանված 3 ավտոմեքենաների. 63-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Advertisement 1000 x 90

Կոմիտասի պողոտայում «Միցուբիշին» բախվել է կայանված 3 ավտոմեքենաների. 63-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 12-ին, ժամը 20.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտի», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Միցուբիշիի» 63-ամյա վարորդ Մուրադ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է քննություն: