Երգիչներ Վալերի Մելաձեն եւ Ալբինա Ջանաբաեւան երրոդ անգամ ծնողներ են դարձել, հայտնում է StarHit-ը։
Ընտանիքում ուրախալի իրադարձության մասին Վալերի Մելաձեն հայտնել է Ուրախների եւ hնարամիտների ակումբի 1/8 եզրափակչի նկարահանումների ընթացքում։ Արիստի կինն առայժմ չի շտապում հանրությանը պատմել ընտանիքում համալրման մասին։ Հնարավոր է, նա դա կանի ավելի ուշ։
Մելաձեն եւ Ջանաբաեւան ամուսնացել են 2014թ․-ին։ Զույգը երեք երեխա ունի՝ որդիները՝ Կոնստանտինն ու Լուկան, ինչպես նաեւ նորածին դուստրը, որի անունն առայժմ հայտնի չէ։
Նախքան Ալբինայի հետ հարաբերությունները Մելաձեն ամուսնացած է եղել Իրինա Մալուխինայի հետ, որը նրան երեք դուստր է պարգեւել։ Կինը բազմաթիվ անգամներ պատմել է, որ դժվարությամբ է հաղթահարել բաժանումը Մելաձեից։
«Ես հասկացա, որ կարելի է ապրել միայն հավատի շնորհիվ։ Ես եկեղեցի գնացի, ինձ համար սիրո՝ բոլորովին այլ տեսակ բացահայտեցի, որի գոյության մասին նախկինում չգիտեի։ Ես ընտանիք ունեի, սեր, բայց ամեն ինչ այլ էր։ Այդ սերը բոլորովին այլ մակարդակի է, որը նախկինում չեմ ճանաչել։ Ես եկեղեցում հասկացա, որ հոգիս բուժվում է։ Ես ցանկացա ուսումնասիրել հարցը։ Ես գրքեր գնեցի եւ գրեթե յոթ տարի սուրբ հայրերի եմ կարդացել»,- ժամանակին կյանքի բարդ շրջանի մասին անկեղծացել է Մալուխինան։
news.am