Փաշինյանն Ալիևին բանաստեղծությամբ է պատասխանել․ «Ես քեզ չեմ ատում՝ խղճում եմ»
Advertisement 1000 x 90

Փաշինյանն Ալիևին բանաստեղծությամբ է պատասխանել․ «Ես քեզ չեմ ատում՝ խղճում եմ»

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանել է բանաստեղծ Իգնատ Մամյանի ստեղծագործությամբ:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նոր չեն։ Հիմա նոր ոգևորություն է մտել և, իմ կարծիքով, որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը՝ այստեղ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում։ Եվ կարծում եմ, որ պետք է ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման մարդկանց նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, Իգնատ Մամյանը Ղարաբաղյան հակամարտության առթիվ մի բանաստեղծություն էր գրել, որտեղ այսպիսի քառատող կար՝

Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,

Այդպես խղճում են մարդիկ խելացի,

Հոգեհիվանդի մռայլ վանդակից

Իրեն հայհոյող խենթ արարածին։

Սա էլ մեր պատասխանն Իլհամ Ալիևին»,- ասել է Փաշինյանը։