Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Հիշեցի մոտ 50 տարվա հնության անեկդոտ: Հոգեբուժարան է գալիս բարձր ղեկավարներից կազմված մի հանձնաժողով եւ դահլիճում հանդիպում է հիվանդների հետ: Հենց որ հանձնաժողովի անդամները մտնում են դահլիճ, բոլորը վեր թռնում, սկսում են բուռն ծափահարել եւ վանկարկել «Փառք ՍՄԿԿ»:
Միայն մեկն է լուռումունջ կանգնած մի անկյունում: Կենտկոմի հրահանգիչը մոտենում է նրան եւ հաշիվ պահանջում՝ «ինչո՞ւ չես ծափահարում եւ վանկարկում»:
Մարդը պատասխանում է. «Իսկ ես հոգեկան հիվանդ չեմ, ես այստեղի պահակն եմ»»:
Հիշեցի մոտ 50 տարվա հնության անեկդոտ: Հոգեբուժարան է գալիս բարձր ղեկավարներից կազմված մի հանձնաժողով եւ դահլիճում…
Posted by Aram Abrahamyan on Wednesday, April 14, 2021