Հայաստանում ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք, առողջացել է 882 քաղաքացի, մահացել է՝ 23-ը: Մեկ օրում կատարվել է 4950 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 920423-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 206142 դեպք, որոնցից 185125-ն առողջացման, 3817-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 16236 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 964 է: